
Տասնյակ հազարավոր ամերիկահայեր և նրանց աջակիցները կիրակի երթով շարժվել են դեպի Բևեռլի Հիլզում գտնվող Թուրքիայի հյուպատոսություն ՝ միջազգային հանրության կողմից Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու և անհապաղ պատժամիջոցներ կիրառելու կոչերով:
Զանգվածային երթում ծածանվել են Հայաստանի դրոշները, իսկ ցուցանակների վրա գրված է եղել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է պատերազմական հանցագործություններում»:




