ԿարևորՀասարակություն

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը

ԱՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:

Ավելի վաղ հայտարարությունը հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին և հասանելի է հետևյալ հղումով:

https://www.facebook.com/mfankr/posts/3454453281278541

Կարդացեք նաև

Back to top button