ԿարևորՀասարակություն

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի 25 անդամ և 8 պացիենտ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել այսօր հիվանդանոցում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ:

«Ի լրումն` հայտնում ենք, որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Տեղեկացնենք, որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։

ՀՀ Առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին , որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին»,- գրել է Խաչատրյանը։

https://www.facebook.com/tsovinar.khachatryan.1/posts/4747776085262382

Կարդացեք նաև

Back to top button