ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, ապաքինվել են 138–ը

Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3769 թեստավորում, որից 3530-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, 138 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 285-ի։

Կարդացեք նաև

Back to top button