
Հանրապետության հրապարակի շատրվանները վերագործարկվել են: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը:




