ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքում արդեն տեղադրվել է 134 վերելակ

Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին, մինչեւ 2018-ը, Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»,- գրել նա։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219877695118521&id=1405208089

Կարդացեք նաև

Back to top button