
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը սահմանամերձ Այգեպարից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ ներկայացնելով համայնքում տիրող մթնոլորտը, որտեղ աշխատանքային եռուզեռ է, վերանորոգվում են տները, փողոցները, և ամենակարևորը՝ մարդիկ ժպտում են. այլևս չկավ թերահավատությունն ու անվստահ ժպիտները:
«Հիշեցի այգեպարցիների թերահավատ հայացքներն ու իմ անհարմար վիճակը, երբ առաջին անգամ խոսեցի հրետակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու մասին։Ասացի, որ վարչապետի հանձնարարականով կմնամ իրենց կողքին այնքան ժամանակ, մինչև վերացվեն բոլոր հետևանքները…անվստահ ժպտացին։Վերջերս հաճախ եմ տեսնում ժպիտներ, բայց այն թերահավատությունն ու անվստահ ժպիտներն այլևս չկան։
Հ.գ. Այսօր այգեպարցի երեխաներն անհամբեր սպասում էին, թե ե՞րբ կհովանա հենց նոր արված տաք ասֆալտը, որպեսզի հեծանիվներով կարողանան ճանապարհի “բացումն” անեն(մի երկու անգամ էլ ԱՊՊԱ արեցին )))։
Ես էլ հետևում եմ երեխաներին ու վստահ ժպտում, որովհետևՀայաստանը կառուցվում է նորովի !!!»,- գրել է նա:




