
Նոր ուսումնական տարին Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ գյուղերի դպրոցները դիմավորելու են հիմնանորոգված մարզադահլիճնրով ու նոր մարզագույքով: Կառուցվել են նաև սանհանգույցները, որոնք դպրոցում սանիտարահիգհիենիկ պայմանների պահպանման և առողջ ապրելակերպի մաս են կազմում: Աշխատանքներն իրականացվել են «Իմ Քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակում:
Սեպտեմբերի մեկ` առանց դպրոցական զանգի ղողանջների և առանց սպիտակ վերանաշապիկով աշակերտների: Զանգերը չհնչեցին, բայց Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ գյուղերի դպրոցներում սեպըեմբերի մեկին բացվեցին հիմնանորոգված մարզադահլիճներն ու սանհանգույցները: Գյուղական այս դպրոցները դեռ մայիս ամսին պայմանագրեր էին կնքել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ և մասնակցել «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրին: Տանձուտի դպրոցի մարզադահլիճը վերջին անգամ վերանորոգվել էր 44 տարի առաջ: Դպրոցի տնօրեն Հովսեփ Այվազյան.

«Ես շինարարության մեջ մի նոր մշակույթի ականատեսը դարձա, որովհետև շատ բարձր նշաձող էր դրված, իսկ որակը հրամայական պահանջ էր բոլորի առաջ: Մարզադահլիճի գույքը այն հին գույքն էր, որով ես իմ դպրոցական տարիներին մասնակցել եմ ֆիզկուլտուրայի դասերին»:
Ֆիզկուլտորայի ուսուցիչ Ղուկաս Գևորգյանը մի կերպ է դասերն անցկացրել կիսաքանդ դահլիճում, որտեղ փոշին միշտ խանգարել է լիարժեք պարպմունքներին, հիմա գոհ է, բոլոր պայմանները կան լիարժեք պարապմունքներն անցկացնելու համար:

Մարզադահլիճների բացմանը ներկա էին «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքներն իրականացվել են «Իզմիրլյան» հիմնադրամի, Փյունիկ ֆուտբոլային ակումբի և այլ բարերարների օժանդակությամբ: «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը շնորհավորելով գիտելիքի օրվա առթիվ նշեց, ծրագրի նպատակն է դպրոցներում ձևավորել առողջ ապրելակերպ՝ ֆիզիկական կրթության և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման միջոցով.
«Որոշեցինք այդպես անել, որովհետև այն էական ազդեցություն է ունենում մեր ապագա սերնդի, աշխատուժի և, առհասարակ, դեմոգրաֆիայի վրա»:
1958թ Այգեշատի կոլտնտեսականների ձեռքերով կառուցված երկհարկանի դպրոցը քիչ հեռու է տիպային կոչվելուց, այստեղ մարզադահլիճի առաստաղն ավելի ցածր է, սանհանգույցներ չի ունեցել: Դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանն ասում է, որ հիմնադրամի միջոցներով կարգի են բերվել առաջին հարկը, մարզադահլիճը, կառուցվել են հանդերձարաններ ու սանհանգույցներ:

Հիմա հին մարզադահլիճից միայն ցածր առաստաղն է մնացել: Դպրոցում դասեր չկային բայց մարզադահլիճում Փյունիկ ֆուտբոլային ակումբի մարզիկը աշակերտների հետ փորձարկում էր իրենց նվիրած նոր մարզագույքը: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ոսկեհատ Հովհաննիսյանն ասում է, որ իրենց մարզագույքը մաշված էր:

Մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգման գործում ներդրման իր մասնաբաժինն ունի «Իզմիրլյան» հիմնադրամը: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը նշում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհի շատ դպրոցներ զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից:

«Վերջին տվյալներով ամբողջ աշխարհոմ 620 մլն աշակերտ հաճախում են դպրոցներ, որոնք զուրկ են տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն ասում է, որ 1 դոլար կամ 1 պայմանական միավոր ներդնելով սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման վրա, բերում է 5-6 ՆՇանգամ եկամտաբերություն»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց դպրոցներում ընթացող բարեփոխումներն ու հիմնանորոգումները, որոնք ուղղված են առողջ ապրելակերպին: Այս տարի տասնայկ դպրոցներ նոր մարզադահլիճներ կունենան, հաշվի առնելով մի շարք զեկույցներ ուշադրություն են դարձրել նաև սանհանգույցների վերանորոգումներին:

Նախարարը սեպտեմբերի 1-ի փոխարեն աշակերտներին կշնորհավորի 2 շաբաթ անց: Սեպտեմբերմեկյան լռությունը անսովոր էր նաև Տանձուտի դպրոցի դասվար Հերմինե Ֆռանգյանի համար: Նա այս տարի պատրաստվում էր դիմավորել 25 առաջին դասարանցու:
Դասվարն ասում է, որ արդեն տեղյակ են, թե ինչպես պետք է կազմակերպեն դասերը, դասարանը կիսելու է՝ մի կեսը դասերը կանցկացնեն շաբաթվա առաջին 3 օրը, մյուս կեսը՝ հինգաբթիից-շաբաթ: Ալկոգելերն արդեն ունեն: Դպրոցի մուտքի մոտ հանդիպեցի մի քանի աշակերտների, նրանք կարոտել էին դպրոցն ու իրենց ընկերներին:

«Ամեն տարի այսպես չէր եղել, ուրիշ ձև էր: ավելի լավ է գանք դպրոց, դասերն անենք, որովհետև շփվել ենք ուզում ընկերների հետ, ընկերներին կարոտում ենք»։
Այգեշատում էլ 6-րդցի Լյովան բարձրացել էր 2-րդ հարկ և ցանկանում էր ցույց տալ իր դասարանը, բայց դուռը փակ էր.
«Ես մտածում էի, որ սեպտեմբերի 1-ին կգամ և ընկերներիս նորից կտեսնեմ, բայց այնպես եղավ, որ մի փոքր ուշացավ: Անպայման կուզեի, որ էս համավարակը չլիներ ու ես նորից սկսեի ընկերներիս հետ խաղալ, շուտ-շուտ դպրոց հաճախել: Այս տարի ձգտելու եմ գերզանցիկության»:
Դասերին ու դասընկերներին կարոտած երեխաները պատրաստ են դիմակ կրել, բայց անպայման դպրոց գնալ:




