
Այսօր տարբեր չվերթներով Երևան են ժամանել Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ՝ Դավիթ Յուրչենկոն, Արշակ Կորյանը և Խորեն Բայրամյանը։ Այս մասին հայտնում է հավաքականի ֆեյսբուքի էջը։
Անցկացնելով շուրջ 7 ժամ օդանավակայանում, պահպանելով անվտանգության կանոնները և ավանդույթը՝ Հայաստանի ազգային հավաքականի նոր անդամներն արժանացել են պատշաճ ընդունելության և ստացել խորհրդանշական շարֆեր։




