
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի 10 000-րդ այցելուն այսօր Ազգային պատկերասրահի կողմից նվեր ստացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի կատալոգը:
Այսօր «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի վերջին օրն Է:
Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն էր ձեռք բերել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ և ի սկզբանե 4 օր նախատեսված ցուցահանդեսը երկարաձգվել էր ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:




