
Ավանի Սայաթ-Նովայի թաղամասի սրտացավ բնակիչներից մեկն ահազանգել է, որ կոշիկի նորոգման կրպակի տերը որոշել է ազատվել իրեն խանգարող ուռենուց և կեղևազրկել ծառի բնի մի հատվածը և տեղեկացրել, որ նույն անձը ծառը ներարկում է նաև ինչ-որ թունաքիմիկատներով:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները տեղազննմամբ պարզել են, որ ուռենու կեղևը 2-3 սմ լայնությամբ անջատված է եղել կեղևափայտից:
Ծառի կենսունակությունը վերականգնելու համար միջոցներ են ձեռք առնվել: Կատարվածի մասին դիմում է ներկայացվել Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի Ավանի բաժանմունք:




