
Հրազդան համայնքում առաջին անգամ միաժամանակ հիմնանորոգվում են կարևոր նշանակություն ունեցող տասը ներհամայնքային ճանապարհներ` սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Աշխատանքների ընդհանուր արժեքն է` 193 900.0 հազար ՀՀ դրամ:
Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և այս ամենի վերաբերյալ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:




