ԿարևորՀասարակություն

Մարտունիում կկառուցվի 500 նոր բնակարան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Երկրի ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը պետք է նորովի զգացվի, իսկ նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում Մարտունին քաղաքային գրավիչ միջավայր է ունենալու:

Այցի ընթացքում հանրապետության նախագահը հրավիրել է նաև աշխատանքային խորհրդակցություն և քննարկել շրջկենտրոնի խնդիրները: Նա մասնավորապես հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան, ինչն ամբողջությամբ բավարարելու է ինչպես վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի և հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների պահանջները:

Նախագահը հանձնարարել է նաև կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատումը: Կպատվիրվի նաև շրջկենտրոնի՝ ասֆալտապատման ենթակա կենտրոնական փողոցներից մեկի նախագիծը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/2712919505647007/

Կարդացեք նաև

Back to top button