ԿարևորՄշակույթ

Բացօթյա համերգային մեկնարկը՝ օպերային թատրոնի մեծ պատշգամբում

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկարատև դադարից հետո սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Երաժշտական ճամփորդություն» բացօթյա համերգային ծրագրով ներկայանում է հանդիսատեսին:

Ելույթ կունենան Թատրոնի մեներգիչներ՝ Աննա Այվազյանը /սոպրանո, Հովհաննես Այվազյանը /ՀՀ վաստ.արտիստ /տենոր, Գևորգ Հակոբյանը /ՀՀ վաստ.արտիստ /բարիտոն և Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

Ծրագրում կներկայացվեն նեապոլիտանական երգեր, հայկական, ռուսական երգեր և ռոմանսներ:

Համերգը տեղի կունենա Թատրոնի մեծ պատշգամբում: Դիմակների առկայությունը պարտադիր է, հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

Կարդացեք նաև

Back to top button