ԿարևորՀասարակություն

2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր՝ լիբանանահայ համայնքին

«Հայաստան համահայկական հիմնադրամը» տեղեկացնում է, որ շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել «Լիբանանահայ օգնության խաչին»։

«Շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել Հայ օգնության միության, Code 3 Angels, Mephа և Pax Pharmacy կազմակերպությունների աջակցության շնորհիվ»,–գրված է հիմնադրամի ֆեյսբուքի էջում։

Հիմնադրամը միաժամանակ շնորհակալություն է հայտնում գործընկեր ArmeniaFund-ին, որի աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով։

https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3153498678030647

Կարդացեք նաև

Back to top button