ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։

«Նախագիծը միտված է գործնական և իրավական հարթություններում ոլորտի կանոնակարգմանը և լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։

Մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ պետական կառավարման վերահսկողական մարմիններից զատ կարիքը կա նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության»,- գրել է նախարարը։

Նա խոստացել է մանրամասները հայտնել ֆեյսբուքի ուղիղ եթերում ժամը 18․00-ին։

«Պաշտպանված շրջակա միջավայր ունենալու ենք»,- գրել է Պետրոսյանը։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/911671592676991

Կարդացեք նաև

Back to top button