ԿարևորՀասարակություն

Վերանորոգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

ՀՀ Կառավարության կողմից հաստատված 2020 թվականի՝ Գավառի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում:

Կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Հազարաշեն» ԱԿ-ն: Աշխատանքների պայմանագրային արժեքը 8մլն 20 հազար 580 դրամ է, որից համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմում է 55% կամ 4 մլն 411հազար 319 ՀՀ դրամ, իսկպետական բյուջեից տրամադրվել է 45% կամ 3մլն 609 հազար 260 ՀՀ դրամ:

Աշխատանքների շրջանակներում նախատեսվում է եկեղեցու հարակից այգու հիմնանորոգում, գազոնների կառուցում, սալիկապատում եւ սալուղիների կառուցում։ Կառուցվող պուրակն իր առանձնահատկությունն ունի. գտնվում է եկեղեցու հարակից եւ Գավառի ամենակենտրոնական հատվածում։ Այստեղ է տեղակայված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարը։

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/655619375312194

Կարդացեք նաև

Back to top button