ԿարևորՀասարակություն

Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև

Կանադայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:

«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու քաղաքականությունը: Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:

https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3001162416677310

Կարդացեք նաև

Back to top button