
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմնի անդամներն այցելել են Լիբանանի հայկական վարժարաններ՝ փոխանցելու Հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների կողմից հավաքագրված 55,000 ԱՄՆ դոլարը:
Ամբողջ գումարը բաշխվել է հայկական կրթական հաստատությունների միջև, որոնք մեծապես գնահատել են ներկայիս ճգնաժամի առաջին իսկ օրվանից լիբանանահայերին տրամադրված համահայկական աջակցությունը:
2019թ.–ի դեկտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար էր տրամադրել Լիբանանում հայկական կրթական 18 հաստատություններին, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ օգնության կարիք ունեցող հայ համայնքներին աջակցելու իր առաքելությանը:




