
Հուլիսի 27-ին Կալուգա-Երևան չարտերային չվերթ կիրականացվի, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:
«Տեղեկացնում ենք, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունը ս/թ․ հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը /RM 0754/։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը», -ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։




