ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ

Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳՆ ամառանոցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշ է անցկացրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլու հետ. տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Արցախի հիմնահարցի կարգավորման ջանքերի ակտիվացման հեռանկարները:

Կարդացեք նաև

Back to top button