ԿարևորՀասարակություն

Երգող, պարող, լուսային շատրվանները նոր շունչ կհաղորդեն Սպիտակի հրապարակին

Սպիտակ համայնքի կենտրոնական հրապարակում այս տարի սուբվենցիոն միջոցներով կտեղադրվեն երգող, պարող, լուսային շատրվաններ, հրապարակը կձևավորվի լուսային էֆեկտներով:

Քաղաքային շատրվանները կառուցվել են շուրջ 25 տարի առաջ, և նորացումից հետո առանձնակի հմայք կհաղորդեն քաղաքին: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 79 մլն դրամ, որից՝ շուրջ 32 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, 15 մլն դրամը կներդրվի բարերարների կողմից, մնացածը համայնքային ներդրումն է:

Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը, ինչպես նաև այցելող զբոսաշրջիկները:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=797303197708393&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button