Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը,
Ըստ նրա՝ միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։
«Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։ Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»,- գրել է Ստեփանյանը։




