
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հակառակորդի կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի և կապիտան Սոս Էլբակյանի ընտանիքներին ու հարազատներին։
«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի,գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում:
Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:
Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան»,- գրել է նախագահ Արմեն Սարգսյանը։




