ԿարևորՀասարակություն

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, առողջացել է 3 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:

Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/161900045450784

Կարդացեք նաև

Back to top button