ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մարդու ձեռքից ուտելուն սովոր կենդանին վայրի բնություն չի վերադառնա

«Քանի որ կենդանիների մասին օրենքն ունի բացեր, պետք է ժամանակ չկորցնել ու աշխատել հանրության գիտակցության բարձրացման վրա»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Մի քանի օր առաջ բրիտանական «Daily mail» օրաթերթն անդրադարձել էր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող «Կարմիր գրքում» գրանցված երեք գորշ արջերի ճակատագրին։

«Այս պահին հանրության ձայնը շատ կարևոր է, որ բարձր լինի, պետք է ուղղակի չայցելել նմանատիպ հանգստյան գոտիներ»,– ասում Է Ռուբեն Խաչատրյան ու խոսում կրթության պակասի մասին։

Կենդանիները պահվում են փոքր, բետոնե  հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Հանգստյան գոտու սեփականատերը վստահեցնում է, որ արջերն այս պարագայում անգամ ձագեր են ունենում, իսկ ձագերը բաց են թողնվում վայրի բնություն.

«Միակ տեղը, այս պարագայում, որտեղ կարող են արջերն իրենց լավ զգալ մասնագիտացված վերականգնողական կենտրոններն են, որտեղ առողջանում են իրենց հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներից»,– ասում է Ռուբեն Խաչատրայնը։

Մարդու ձեռքից սնվել սովորելուց հետո, արջերն անվախ են դառնում ու դա գրեթե անհնար է դարձնում նրանց կյանքը վայրի բնության մեջ։

Back to top button