ԿարևորՀասարակություն

Գույքահարկի բազային արժեքները մոտարկված են և բավականին ցածր են շուկայականից

Քաղաքացիներն այս շաբաթվա վերջին արդեն կարող  են  իմանալ, թե 6 տարվա բարեփոխումների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է, որ Կադաստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կտեղադրվի հաշվիչ, որտեղ նշելով սեփականության վկայագրի տվյալները, կարելի է ստանալ գույքհարկի մասին կոնկրետ տվյալներ:

Վերցված բազային արժեքները, թեև պատկերում են շուկան, մոտարկված են և բավական մեծ թվով ցածր են շուկայական արժեքից:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը օրնակներ է բերել: Երևանի փոքր կենտրոնում 1քմ-ի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330.000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քմ-ի համար բազային արժեքը 700.000 դրամ է,  բնակելի տան համար՝ 420.000 դրամը: Դրույքաչափերը, գոտիականությունից ելնելով, նվազում են:

Կարդացեք նաև

Back to top button