ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, ապաքինվել է 762 մարդ

Հունիսի 27-ին հաստատվել է 662 նոր դեպք, առողջացել են 762-ը: Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 23909

Բուժվողներ՝ 10445

Առողջացածներ՝ 12911

Մահվան ելքեր՝ 420

Ընդհանուր թեստեր՝ 107108:

Կարդացեք նաև

Back to top button