
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:
Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին:
Դատարանը, նրա խոսքով, գնացել է խորհրդակցական սենյակ: Պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել:
Երեմ Սարգսյանն ասաց, որ մի քանի ժամից պարզ կլինի՝ իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:
Դատական առաջին նիստը մեկնարկել էր երեկ, սակայն հետաձգվել էր՝ փաստաբանների խնդրանքով։
«Քննություն տեղի չի ունեցել, որովհետեւ մենք խնդրել ենք ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 18-ին ժամը 16:30-ին»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։




