
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհուրդն ասյօր տեսակոնֆերանսի ձևաչափով նիստ կանցկացնի։
Նիստի ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսային իրավիճակում միջազգային, հավաքական և ազգային անվտանգության ապահովման արդիական հարցեր: ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի մասնակիցները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել «կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին»: Բացի այդ, Խորհրդի անդամները կքննարկեն ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման հարցը:
Խորհրդի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, Սերբիայից, Աֆղանստանից, Ռուսաստանից և Բելառուսից ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդները, ՀԱՊԿ և ՀԱՊԿ ԽՎ-ի քարտուղարությունների ներկայացուցիչները:




