
Հռոմը գնում է կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակել և միայն զվարճանում են․ գիտակցելով երգի, երաժշտության հսկայական ազդեցությունը մարդու հոգեբանության վրա՝ գրում էր հույն պատմաբան Լուկիանոսը դեռ մեր թվարկության սկզբում։
Այդ գիտակցությունը մեր ազգային մշակույթը սնող երակն էր ավելի վաղ ժամանակներում։ Հենց այդ գիտակցությամբ են մեր նախնիները կռվել ու հաղթել նաև մայիսյան հերոսամարտերում։ Երգով ենք կերտելու նաև մեր ապագայի հաղթանակները։
Հայրենասիրական երգի, անգամ պարի մոգական ուժը մեր նախնիներին բազմիցս տարել է աներևակայելի սխրանքների, որոնցով լի են մեր պատմության արյունոտ, բայց միաժամանակ հերոսական էջերը։
«Սասուն» երգի –պարի ազգագրական համույթների ղեկավար Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած երգը՝ նվիրված Վարդան զորավարին, երգում էին դեռ 5-րդ դարում։
Սահակ Սահակյան. Արցախյան շարժման առաջին տարիներին հազարավոր հայորդիների հենց նրա երգերն էին ոգևորում, արթնացնում ազգային քնած արժանապատվությունն ու ոգին: Դեռ ուսանողական տարիներին, երբ ընկերներով բարձրանում էին Ծիծեռնակաբերդի բարձունք, երգում էին իրենց հայտնի հայրենասիրական երգերը՝ «Ի բյուր ձայնից», «Բամբ Որոտան» և այլն:

Այդ ընթացքում նրա ձեռքն է ընկնում Բեյրութից բերված երգերի մի ձայնապնակ՝ նվիրված Անդրանիկին, Աղբյուր Սերոբին, Գևորգ Չաուշին և մեր մյուս ֆիդայիներին: Սահակ Սահակյանն իր համար նոր բացահայտումներ է անում, և ազգային երգարվեստի մի ամբողջ շերտ նրան տանում է իր հետևից: Արցախում այդ երգերն ազատամարտիկների զենքը դարձան:
Լավ երգն ինքնաբերաբար է ծնվում: Սարքած երգը չի ժողովուրդը ընդունում: Գուսան Հայկազունի երգերի մեծ մասը հենց պատերազմի ժամանակ են ծնվել: Երբ Գետաշենը կռվում էր, Գետաշենի մասին երգ էր պետք, երբ ողջ ազգը վանկարկում էր՝ հայեր միացեք, միասնության երգ էր պետք, երբ պատերազմի դաշտում խուճապ էր, դժվարություններ կային նաև թիկունքում, պետք էր երգել՝ հպարտ գնացեք: Իսկ «Պիտի գնանք վաղ թե ուշ»- ը մեր հավերժական երազանքի երգն է:
Մարտի դաշտում ազգային երգը ծանր հրետանու է նման։ Հայրենասիրական երգի շնորհիվ ավելի ճիշտ և խորն են ընկալվում հող ու ջրի, երկրի, պետականության արժեքը:




