
Լոռու մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 72-ն են: Հիվանդներից 54-ը առողջացել են: Ֆեյսբուքյան իր էջում այս թվերը հրապարակել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, մահացել է»,- գրել է նա:




