
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ քննարկել է երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր:
«Կարևորելով նշածս հարցերի շուտափույթ լուծումը՝ ընդգծել եմ, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով»,- գրել է ֆեյսբուքյան իր էջում Արայիկ Հարությունյանը:




