«Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի պատասխանատու Շաքե Մանգասրայանի հարցազրույցը ամերիկաբնակ Ալբերտ Մինասյանի հետ: Հայության գործողությունները համաճարակի օրերին:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, որի բնակիչները հիմնականում հայեր են, ամիսներ առաջ միջադեպ տեղի ունեցավ: Հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվեց՝ ադրբեջանական և թուրքական ուժերի միջամտության շնորհիվ:
Հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են քաղաքային իշխանություններին՝ այն վերականգնելու համար: Համայնքի նախագահ Գրիգորի Կարապետյանը կարծում է, որ հարցն ի օգուտ իրենց լուծելու համար հարկավոր է Հայաստանի միջամտությունը՝ փաստերը լիարժեք ներկայացնելու համար:
Ի՞նչ ընթացք կունենա այս գործը, ինչպե՞ս են արմավիրցիները պայքարում կորոնավիրուսի դեմ․ հեռախոսազրույց Արմավիրի հայ համայնքի ղեկավար Գրիգորի Կարապետյանի հետ: