
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 ՀՓՋ-ի անձնակազմի կողմից վաղ առավոտից ախտահանվել են Աջափնյակ վարչական շրջանի կանգառները, առևտրի կենտրոնների նախամուտքերն ու հարակից տարածքները, հայտնում են վարչական շրջանից։
Մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։




