
Երևան- Արցախ միջպետական ճանապարհից Գորիս մտնող գլխավոր մուտքն ամբողջովին հիմնանորոգվում է։ Աշխատանքների 80 տոկոսն արդեն կատարված է։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Վերջնական փուլում են նաև քաղաքի Մաշտոցի փողոցի հիմնանորոգվող հատվածի շինաշխատանքները։




