
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով պացիենտի կրկնակի թեստը բացասական է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը»,- նշել է մարզպետը։
Գնել Սանոսյանը կրկին հորդորդել է հետեւել միայն պաշտոնական լրահոսին։
«Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության»,- գրել է մարզպետը։




