
Հայաստանում կորոնավիրուսային գործընթացն ընթանում է ոչ ամենավատ սցենարներով։ Այն ընթանում է աշխարհում արձանագրված ամենադրական սցենարներին մոտ սցենարով։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք՝ այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա, փառք Աստծո, այս պահի դրությամբ չկա։ Կա աճ, կա որոշակի աճ», – ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է պահպանել տանը մնալու ռեժիմը՝ իրավիճակը պահելու համար։




