Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը կարդիականացնեն եվրոպական ընկերությունները


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայ մաքսավորները Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ վերապատրաստվում են` ուսումնասիրելով բեռների և տրանսպորտային միջոցների զննման եվրոպական փորձը: Դասընթացի նախաձեռնողը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն է: Եվրամիության ֆինանսավորմամբ հենց ՄԱԿ-ի գրասենյակն է իրականացնում Հայաստանի և տարածաշրջանի համար կարևոր` Բավրա-Նինոծմինդա սահմանային մաքսակետերի արդիականացման ծրագիրը: Այն մեկնարկել է 2012-ի աշնանը` Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի պահանջով:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի սահմանի համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանը պարզաբանում է, որ բարեփոխումների արդյունքում Բավրա-Նինոծմինդա սահմանային մաքսակետեր սովորական քաղաքացիների համար սահմանահատման ժամանակահատվածը 10-15 րոպեից պետք է կրճատվի մինչեւ 3-4 րոպեի: Տրանսպորտային բեռնված միջոցները սահմանը պետք է հատեն առավելագույնը 30-35 րոպեում։
Առակժմ պարզ է, որ մաքսակետերի արդիականցման աշխատանքները կիրականացնեն եվրոպական շինարարական ընկերությունները: Կապալառուն առայժմ հայտնի չէ. մրցույթն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը: Հաղթողի անունը նախատեսվում է հրապարակել մայիսի վերջին, իսկ երկու տարի անց արդիականացված հայ- վրացական մաքսակետը կդիմավորի եվրոպական ոճով:
Վրաստանի հետ ընդհանուր սահմանին մեր երկրի անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակներում պետք է գերժամանակակից ենթակառուցվածքներ ստեղծվեն, ելումուտն ավելի բարեկիրթ կերպով իրականացվի, ավելի հեշտ լինի Վրաստանի հետ սահմանով առեւտուր իրականացնելը:
Պետք է բարելավվի սահմանային անվտանգությունը: Վրաստանն իր կողմից արդեն հասցրել է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել: Հերթը մեր երկրինն է: