
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով հիվանդների վիճակը բավարար է: Բուժանձնակազմը նաև շնորհականություն է հայտնում քաղաքացիներին իրենց սատարելու ու օգնության առաջարկների համար:
«Հերթական ծանր աշխատանքային օրվա ավարտը Հայաստանի ՄԻԱԿ բուժհաստատությունում`«Նորք» ԻԿՀ, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժմամբ։
Հիվանդների վիճակը բավարար, ընդհանուր մթնոլորտը՝ հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի: Շնորհակալություն ողջ բուժանձնակազմին պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքի համար։
Շնորհակալություն Ձեզ, հարգելի քաղաքացիներ մեզ սատարելու և օգնության առաջարկների համար: Պատրաստ ենք ծառայել և ծառայում ենք Ձեր համար»:




