
Ունենք հաստատված 78 դեպք․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել։ Մինչև ուշ երեկո մեկուսացված անձանց թիվը կարող է հասնել 600-ի:
«Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուր հոգի մեկուսացվեն։ Հաջորդիվ արդեն կլինեն ինքնամեկուսացվածներ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ վարակված մարդկանց մեծ մասի մոտ չկան սիմպտոմներ։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:




