ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Իտալիայից թռիչքները չդադարեցվեցին

Ուղիղ չվերթներն ավելի կառավարելի են, քան տրանզիտայինները՝ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Քաղաքավիացիայի կոմիետի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչու չդադարեցվեցին թռիչքներն Իտալիայից՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար, Ռևազյանն ասաց․ «Երբ չվերթն ուղիղ է, շատ ավելի կառավարելի է, գիտես՝ օդանավը որտեղից է գալիս, կարող ես միջոցներ ձեռնարկել նրանց մեկուսացնելու համար»։

Նա հավելեց, որ եթե թռիչքը տրանզիտային է, շատ ավելի դժվար է այդ ամենը կազմակերպել։

Ռևազյանը նշեց, որ դադարեցվել են միայն Ryanair-ի թռիչքները, սակայն հնարավոր է, որ ավելի շատ թռիչքներ չեղարկվեն։

Կարդացեք նաև

Back to top button