
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է արձակուրդը: Պատճառը Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումն է:
«Վաղը կառավարությունում խոհրդակցություն է հրավիրվել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու համար», — հայտնեց նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
«Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, վաղը ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների մասին տեղեկություններ կհայտնենք», — նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղվա քարոզչական միջոցառումները ևս հետաձգվելու են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք:




