
Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ:
Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 13-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Մայրը սպանվել է։




