Հասարակություն

Կրթական հաստատություններում բացակաները մտահոգիչ չեն

Կրթական հաստատություններն այսօր դռները բացել են աշակերտների եւ ուսանողների առաջ։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից տեղեկացել ենք, որ  առաջին օրվա համար պատկերը մտահոգիչ չէ։ Վաղն արդեն բացակաների  նվազում կլինի։

Հայաստանում ինչպիսին է կորոնավիրուսով պայմանավորված վիճակը այսօրվա տվյալներն ամփոփում է առողջապահության նախարարությունը։  «Ռադիոլուրը» ևս եղել է կրթօջախներում։   

Այսօր կրթական հաստատություններում վերսկսվել են դասերը։ Դպրոցներում և մանկապարտեզներում   շարունակվում են մշտադիտարկումները։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր շրջել են կրթօջախներում երեխաների հաճախելիությունը  պարզելու համար։

Հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա  Ղարդաշյանը, «Ռադիլուրի» հետ զրույցում ասաց, որ պատկերը մտահոգչ չէ։ Դասերը նորմալ սկսվել են, և այդպես էլ կշարունակվեն։

«Մինչ արձակուրդները դպրոցներում բացակայությունը կազմել է  14.8 տոկոս, այսօր  14 տոկոս է։ Մանկապարտեզներում  43 տոկոս  էր  փետրվարի  27–ին։ Իսկ   այսօրվա դրությամբ 37  տոկոս է»,- ասաց Ղարդաշյանը։ 

Թեև դասերի առաջին օրն է, սակայն դպրոցներն ու մանկապարտեզները պատրաստվել են՝ ընդունելու երեխաներին։ Պահպանված էին սանիտարահիգիենիկ պայմաններն ու  օդի ջերմաստիճանը։

«Ես ինքս էլ այսօր եղել եմ դպրոցում, տեսել եմ, որ ջերմաստիճանն ապահովում է։   Բացակայության տոկոսների մասով կարող եմ ասել, որ տվյակները համապատասխանում էին։  Որոշակի բացակայություններ էլ  մանկապարտեզներում՝ պայմանավորված է ծնողների անհանգստությամբ։ Միգուցե առաջին օրն է։ Վաղը կարծում եմ  ավելի քիչ կլինեն բացակայությունները»,– նշեց Հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետը։

«Ռադիոլուրը» ևս եղել է կրթօջախներուն։ Ջոն Կիրակոսյանի անվան  դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը  հաստատեց, որ  իրենց դպրոցում բացակայությունների  պատկերն այնքան էլ մտահոգիչ չէ։ Կարեւորը գիտեն, երեխաներն ինչու են բացակայում։

 «750–ից 150 երեխա այսօր  բացակայել է։ Բայց ես գիտեմ, որ ծնողներն են վախեցած կորոնավիրուսի համար։ Դպրոցում դասերն ընթանում են տաք նորմալ պայմաններում։  Կարծում եմ վաղը բացակաների թիվը կկրճատվի» ,– ասաց Խոսրովյանը։

Թե  այսօրվա դրությամբ  կորոնավիրուսով պայմանավորված պատկերն  ինչպիսին է Հայաստանում։ Մինչեւ ռեպորտաժը պատրաստել առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ տվյալները դեռ ամփոփում են։

Պատկերը մտահոգիչ է աշխարհում։ Իրանն ու  Իտալիան կորոնավիրուսից մահացած մարդկանց թվով առաջատարներն են Չինաստանից հետո։ Իտալիայում  կորոնավիրուսից մահացածների թիվը  մեկ օրվա ընթացքում 133-ից հասել է 366-ի: Մինչև 16 միլիոն մարդ Լոմբարդիայում և ևս 14 նահանգներում կարանտինի նոր կանոնների համաձայն կարող են տեղաշարժվել միայն անհրաժեշտ հատուկ թույլտվության դեպքում: Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է երկրում դպրոցների, մարզասրահների, թանգարանների, գիշերային ակումբների և այլ օբյեկտների փակման մասին:

Իսկ Հայաստանի Կենտրոնական բանկը  հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ Հայաստանի  տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։

Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, ասված է կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button