ԿարևորՀասարակություն

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցում շինարարական աշխատանքներ կիրականացվեն

Առաջիկայում «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցում կմեկնարկեն արգելոցի ենթակառուցվածքների զարգացմանը ուղղված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:

Այցելուների անվտանգության ապահովման նկատառումով կցանկապատվի վերին պարսպի եզրային հատվածը,արգելոցի տարածքը կապահովվի էլեկտրաէներգիայով, կանցկացվի ջրագիծ։ Նախանշված է նաև կառուցել տուրիստական կենտրոն, իսկ Բջնի ամրոց բարձրացող 700 մ ճանապարհը կվերանորոգվի ՏԿԵ նախարարության կողմից:

Շինարարական աշխատանքներն այս տարի կրելու են շարունակական բնույթ՝ ընդգրկելով մյուս արգելոցները:

Կարդացեք նաև

Back to top button