
«Ապրիլի 5-ին ժողովուրդը որոշելու է, թե 2015-ի Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներից մեկը, որը վերաբերում է ՍԴ–ի ձևավորմանը, վերջապես մտնելո՞ւ է ուժի մեջ, թե՞ մնալու է առկախված մինչև 2035 թվականը»,–«Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։
Հարցը հանրաքվեի դնելու որոշումն, ըստ նրա, գործընթացին լեգիտիմության ավելի բարձր մակարդակ է հաղորդում։
Եգորյանը կարծում է, որ գործընթացն ունի և քաղաքական, և իրավական բաղադրիչներ, ու դրանք իրար չեն հակասում։
Տիգրան Եգորյանի հետ զրուցել ենք ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի, դրա իրավական ու քաղաքական բաղադրիչների մասին, նաև անդրադարձել հարցին, թե որոնք են երաշխիքները, որ ՍԴ նոր կազմը անկախության ավելի բարձր մակարդակ է ունենալու։




