ԿարևորՀասարակություն

Ունենք օրենք, չունենք պայման. պատգամավորը թափառող շների խնդրի մասին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող թափառող շների խնդրին: Նա գրում է, որ ահազանգեր է ստանում թափառող շների հարձակումների մասին, մարդիկ օգնություն են ակնկալում: Սակայն փաստ  է, որ կենդանիներին ստերջացնելու համար անհրաժեշտ կենտրոններ կան միայն Երևանում և Գյումրիում: Ունենք համայնքներ կամ բնակավայրեր, որոնք չունեն այնքան ֆինանսական միջոցներ, որ ներդնեն այդ գործընթացի համար, քանի որ թանկարժեք է:

«Մեկ ստերջացման արժեքն է մոտ 30000 դրամ, իսկ եթե չկա կենտրոն, ապա այս թիվը դառնում է կրկնապատիկ կամ եռապատիկ: Օրինակ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մինչև Երևան 213 -220 կմ է և պատկերացրեք, թե ինչպե՞ս պետք է տեղափոխեն: Կամ Լոռվա մարզից հասցնեն Գյումրի: Դա էլ հեչ , օրինակ Մեծ Մանթաշ գյուղից մինչև Գյումրի մոտ 40 կմ է, որտեղ կա թափառող մոտ 50 շուն և չկա այդքան բյուջե: Ինչ անի այս գյուղապետը, քանի որ ինչպես ասվում է հայտնի ստեղծագործությունում՝ «Հետևը սուր, առաջը ջուր»: Ունենք օրենք, չունենք պայման, ունենք կենդանիներին պաշտպանող մի ստվար զանգված, ունենք բողոքող մարդկանց մի ստվար զանգված, բայց այս պահին ես էլ նաև որպես հարցերի հասցեատեր՝ չգիտեմ ի՞նչ ասել կամ ի՞նչ անել, որ բոլորի շահերը պաշտպանված լինեն:

Գիտեմ գրառումս դառնալու է պատճառ , որ ինձ քննադատեն, բայց դրանից շատ վաղուց չեմ վախենում, ուստի փորձում եմ բոլոր անհանգստացող մարդկանցից իմանալ առավելագույն արագ լուծման առաջարկ, որտեղ բոլոր կողմերի շահերը պաշտպանված կլինեն»,- նշում է պատգամավորը:

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3056411314389863

Կարդացեք նաև

Back to top button