
Վաղը՝ 11։30-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի կունենա 8 հատ «БЕЛАРУС 82.1» մակնիշի տրակտորների՝ անտառտնտեսություններին հանձնման արարողությունը։
Դրանք նախատեսված են ծառատնկման և անտառվերականգնման հետ կապված այլ աշխատանքներ իրականացնելու համար։
Միջոցառմանը կմասնակցի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջական միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը:
ՀՀ շրջական միջավայրի նախարարի տեղական Վարդան Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում ավալեի վաղ տեղեկացրել էր, որ 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի շրջանակներում Վրաստանից ստացված տնկիների նմուշներին միացել են Իրանից եկածները։ «Շուտով նաև Ռուսաստանից ու Բելառուսից «հյուրեր» կունենանք», — գրել է նա։
Հայաստանի կառավարությունը ծրագրում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը տնկել տասը միլիոն ծառ: Հայաստանի կառավարությունը մշակել է ծրագիր, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Նախատեսվում է մինչև 10-րդ ամսվա 10-րդ օրը տնկել 10 միլիոն ծառ, ինչը կդառնա Հայաստանի Հանրապետության պետականության և հանրապետության շուրջ 10 միլիոնանոց բնակչության համախմբման խորհրդանիշ:




