
Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը։ Այսուհետ վաղ ցրտահարությունից կապահովագրվի ինչպես ծիրանի ու խաղողի բերքը, այնպես էլ՝ դեղձինը:
Այս տիպի ապահովագրություն գյուղատնտեսները կարող են անել մինչև փետրվարի 21՝ Արմավիրի և Արարատի մարզերում։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 60 տոկոսը։
2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետներն են՝
«Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը,
✅ «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը:




